Ադրբեջանցի վարորդներն անօրինական ճանապարհով ոսկյա զարդեր են ներկրել Վրաստան

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները եկամուտների ծառայության մաքսային վարչության ներկայացուցիչների հետ ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2023 թվականի հունվարի սկզբին Վրաստանի մաքսային սահմանին բացահայտել են առանձնապես խոշոր չափերի չհայտարարագրված ոսկյա զարդերի ներկրման երեք փաստ։

Քննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիները բեռնատարներով Թուրքիայից Վրաստանի տարանցիկ ճանապարհով՝ վրաց-թուրքական «Սարփի»-ի մաքսային անցակետով, տարբեր ապրանքներ են տեղափոխել Ադրբեջան, որի ընթացքում մաքսային հսկողությունից թաքցված մինչև 6 կգ ոսկյա զարդեր են ներկրել Վրաստան, որոնց մաքսային արժեքը գերազանցում է 500 հազար լարին։

«Փաստերը հետաքննվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: