Վրաստանի Կախեթիի մարզը հայտնվել է աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից մեկի՝ The New York Times-ի ճամփորդական լավագույն վայրերի ցանկում:
The New York Times-ը Կախեթիի մարզը դասել է այն 52 վայրերի թվում, որտեղ խորհուրդ է տալիս ընթերցողներին ճանապարհորդել 2023 թվականին։
The New York Times-ի լրագրող Էվան Ռայլին Վրաստանի մասին գրել է, որ 8000-ամյա գինեգործության ավանդույթ ունեցող լեռնային երկիրը գինու սիրահարների ուշադրության կենտրոնում ՝՝ գինեգործության իր յուրահատուկ ավանդույթով և բազմազան գինիներով, ինչպես նաև խաղողի խարիզմատիկ տեսակներով:
Ըստ The New York Times-ի տվյալների՝ վրացական գինու արտահանումն աճել է նաև դեպի ԱՄՆ:
Ռայլին գրել է, որ ավելի բազմազան փորձի համար Կախեթիի խոհարարները ավելացրել են խոհարարական դասի առաջարկներ, իսկ գաստրոնոմները կարող են պատրաստել խինկալի և այլ ավանդական ուտեստներ: