«Վրացական երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ եղանակային բարդ պայմանների պատճառով արևմտյան Վրաստանում լարման հետ կապված խնդիրներ կան, որոնք կարող են հանգեցնել երթևեկության խափանումների և գնացքների ուշացման։
«Արևմտյան Վրաստանում վատ եղանակի պատճառով պարբերաբար լարման խնդիրներ են առաջանում Վրաստանի երկաթուղիներից անկախ պատճառներով, ինչը կարող է հանգեցնել երթևեկության խափանումների և գնացքների ուշացոման։
Ելնելով վերոնշյալից՝ «Վրացական երկաթուղին» յուրաքանչյուր ուղևորի տալիս է տոմսը վերադարձնելու հնարավորություն մինչև մեկնումը», — ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։