Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Վրաստանի կառավարությունը:
Նշվում է, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ղարիբաշվիլիի դիմավորման արարողությունը։
«Օդանավակայանում վարչապետին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Իրակլի Կվանճախաձեն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ի դեպ, Ղարիբաշվիլին Երևանում է պատվիրակության հետ: