Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի նախագահ Լևան Սիլագավայի խոսքով, չնայած այն բանին, որ Ռուսաստանը կրկին բարձրացրել է հացահատիկի արտահանման հարկը, այդուհանդերձ մինչև գարուն ալյուրի և հացի թանկացում պետք չէ սպասել։
Ի դեպ, Ռուսաստանը հացահատիկի արտահանման հարկը հունվարի 11-ից մեկ տոննայի դիմաց 57-ից դարձրել է 65 դոլար։
«Հունվարի 11-ից Ռուսաստանը բարձրացրել է հացահատիկի մաքսային հարկը, սա շաբաթական հարկ է, հունվարի 18-ից նոր նշաձող պետք է սահմանվի, և դրանից հետո հնարավոր կլինի խոսել տենդենցի մասին։
Մինչ այժմ, Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների հետ կապված, բորսաներում առևտուր չկար, և ամրագրված էր հին նշաձողը, սակայն, քանի որ հարկը հաշվարկվում էր ռուբլով, այնուհետև փոխանցվում էր դոլարի, ռուբլու արժեզրկումը հանգեցրել է մոտ 8 դոլարով տուրքի ավելացում»,- ասել է Սիլագավան։
Ի դեպ, 2021 թվականի հունիսի 2-ից Ռուսաստանը ցորենի, եգիպտացորենի և գարու արտահանման վրա լողացող մեխանիզմ է կիրառել, իսկ ալյուրի վրա դա մնացել է զրոյական։