Ղարիբաշվիլին աշխատանքային այցով կմեկնի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Հայաստանի Հանրապետություն:

Տեղեկության համաձայն՝ նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետների առանձնազրույց:

Այցի շրջանակներում Վրաստանի և Հայաստանի վարչապետների գլխավորությամբ տեղի կունենա Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը։

Նախատեսվում են նաև երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներ։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։