Ձյան և սառնամանիքի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, փոխանցում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Մնացած բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։