Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն արձագանքել է փախստականների հետ կապված` ԱՄՆ-ի որոշմանը: Թվիթերի իր միկրոբլոգում կանադական կառավարության ղեկավարը պատերազմներից և ահաբեկչություններից խուսափել փորձող մարդկանց ընդունելու պատրաստակամություն է հայտնել: «Կանադան կողջունի նրանց, ովքեր փրկվում են հետապնդումներից, ահաբեկչությունից, պատերազմից`անկախ իրենց դավանանքից, քանի որ` մեր ուժը բազմազանության մեջ է»:
Չնայած, որ Կանադայի վարչապետը և ԱՄՆ-ի նախագահը միմյան հակասող մոտեցումներ ունեն` այդ թվում նաև միգրացիայի հարցերով, Տրյուդոն զերծ է մնացել Դոնալդ Թրամփին քննադատելուց, պարզապես նշել է, որ Վաշինգտոնը և Օտտավան կապված են երկարամյա ընկերությամբ և տնտեսական սերտ կապերով:
Մինչև 2017-ի ավարտը, Կանադան ծրագրում է երկրում ընդունել 300 հազար ներգաղթյալի, որոնց մեծամասնությունը կլինեն տնտեսական միգրանտներ։ Նրանց շարքերում կլինեն նաև Մերձավոր Արևմուտքի փախստականներ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 27-ին երկրում բնակվող փախստականների «ծայրահեղ ընտրության» մասին որոշում է ստորագրել: Որպես հրամանի նպատակ նշվում է դեպի երկիր մահմեդական ծայրահեղականների մուտքն արգելելը:
Նախօրեին ՄԱԿ-ը ևս ԱՄՆ-ին կոչ էր արել` վերանայել փախստականների հետ կապված քաղաքականությունը: