Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Վրաստանի տնտեսությունն սպասվածից ավելի է աճել: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարի» նոր զեկույցում:
«COVID-19-ի համաճարակից հետո ներքին պահանջարկի վերականգնումը, զբոսաշրջության աշխուժացումը և Ռուսաստանից դրամական փոխանցումների աճը զգալիորեն նպաստել են Վրաստանի տնտեսական աճին, որը, ըստ վերջին գնահատականների, 2022 թվականին կազմում է 10 տոկոս», — ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:
Ըստ զեկույցի՝ կանխատեսվում է, որ 2023 թվականին Վրաստանում տնտեսական աճը 10 տոկոսից կնվազի մինչև 4 տոկոս, ինչը հիմնականում կարտացոլվի բազային էֆեկտով, որն առաջացել է 2022 թվականին բարձր գնաճի, ինչպես նաև տնտեսական գործընկեր երկրներում (օրինակ՝ ԵՄ երկրներ) ավելի ցածր գնաճի և դրամական միջոցների ցածր հոսքերի պատճառով: Միջնաժամկետ հեռանկարում ակնկալվում է աճի կայունացում՝ 5 տոկոսի սահմաններում։
Զեկույցի համաձայն, Վրաստանում գնաճային ճնշումը թուլացել է 2022 թվականի երկրորդ կիսամյակում՝ դեկտեմբերին կազմել է տարեկան 9,8 տոկոս:
«Վրաստանում զբոսաշրջության և տրանսֆերտների վրա կարող է բացասաբար ազդել 2023 թվականին Ռուսաստանում սպասվող զգալի տնտեսական անկումը` երկարատև հակամարտությունների և պատժամիջոցների հետևանքով: Դրական հեռանկար կարելի է համարել կանխատեսվածից ավելի երկար ժամանակով դրամական ներհոսքը և առևտրի նոր կողմնորոշման ստեղծման արդյունքում տրանսպորտային միջանցքի վերակազմավորման արդյունքում Վրաստանի օգուտներ ստանալը», — նշված է զեկույցում։
Համաշխարհային բանկի զեկույցը հրապարակվում է տարին երկու անգամ։