Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Իվանե Չխաիձեն հայտնել է, որ չնայած դպրոցները հեռավար ռեժիմի տեղափոխելու կարիք չկա, այնուամենայնիվ երկրորդ կիսամյակի սկիզբը կարող է մեծացնել վիրուսնեով վարակման մակարդակը։
Ինչպես նշում է նա, շնչառական վիրուսների պիկը անցել է, թեև հունվար-փետրվար ամիսներին վարակման դեպքերի թիվը կարող է աճել։
«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներից պարզ երևում է, որ նոյեմբերի վերջից շնչառական և վիրուսային հիվանդությունների տարածումը նվազել է։
Հնարավոր է, որ հունվար-փետրվարին գրիպի նման դեպքերն ավելանան։ Այսօրվա տվյալներով՝ պիկը արդեն անցել է, հետևաբար դպրոցները հեռավար ռեժիմի տեղափոխելու անհրաժեշտություն չկա, սակայն դպրոցներում երկրորդ կիսամյակի մեկնարկը կարող է մեծացնել վարակի մակարդակը, ինչը, հուսով եմ, ողբերգական չի լինի։ Հարկ է նշել, որ պատվաստումը մնում է առաջնահերթություններից մեկը։ Ռիսկի խմբին պատկանողներին խորհուրդ է տրվում պատվաստել», — նշում է Իվանե Չխաիձեն։