Գուդաուրիում հունվարի 11-ից կբացվի «Սնոուպարկ» լեռնադահուկային ուղին, հաղորդում է Mountain Tracks Agency-ին (MTA):
MTA-ի փոխանցմամբ, Գուդաուրիում տվյալ լեռնադահուկային ուղու բացման հնարավորությունը ստեղծվել է վերջին օրերին տեղացած ձյան պատճառով։
«Ձյուն կուտակելու համար Գուդաուրիում ամբողջ հզորությամբ աշխատում էր արհեստական ձյուն կուտակող համակարգը, որը հավաքեց մոտ 100 հազար խորանարդ արհեստական ձյուն։
Մինչ այժմ` բնական ձյան բացակայության պատճառով, հնարավոր չէր միայն արհեստական ձյան վրա լեռնադահուկային ուղի պատրաստել։
Մեր թիմն օգտագործում է բոլոր ռեսուրսներն օրական 24 ժամ՝ առողջարանի կատարյալ գործունեությունը ապահովելու համար: Առաջիկա օրերին կշարունակի աշխատել արհեստական ձյուն կուտակող համակարգը, որպեսզի, բացի դրանից, կարողանանք բացել եւս մեկ լեռնադահուկային ուղի»,- նշված է հաղորդագրության մեջ։
MTA-ն զգուշացնում է դահուկորդներին, որ ձյան ծածկը միայն գծանշումների վրա է, և խորհուրդ է տալիս դահուկներով չսահել գործակալության սահմանազատած տարածքից դուրս։