Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի որոշ բնակավայրերում սառույցի և ձնհալի պատճառով տրանսպորտային միջոցների տեղաշարժի խնդիր է առաջացել:
«Թբիլսերվի գրուպ» ՍՊԸ-ն՝ շուրջ 200 աշխատակիցներով և երեք տասնյակ հատուկ տեխնիկայով, շարունակում է աշխատել 24-ժամյա ռեժիմով։ Տեխնիկական աղ է ցանվում կանոնավոր և հաճախ, մաքրման աշխատանքներ են իրականացվում և՛ քաղաքի փողոցներում, և՛ հարակից տարածքներում։
Թբիլիսիի քաղաքապետարանը խնդրանքով դիմել է բնակչությանը:
«Եթե ձեր մեքենան չունի ձմեռային անվադողեր, խուսափեք վարելուց։
Խնդիրների դեպքում գործում են «Թբիլսերվի գրուպ»-ի և Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գծերը՝ 2 61 90 50, 2 72 22 22»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։