TBC Capital-ի գլխավոր տնտեսագետը շաբաթական թարմացված զեկույցն է հրապարակում, որտեղ նշվում է, որ վրացական լարին այս պահին իր առավելագույնի մակարդակին է հասել։
«2022 թվականը զուտ արտարժութային ներհոսքերի առումով ուժեղ էր։ Հունվար-նոյեմբերին Վրաստանի Ազգային բանկը արտարժույթի աճուրդների միջոցով և առանց աճուրդների գնել է գրեթե 500 մլն ԱՄՆ դոլար։
Չնայած նշված միտումին, մենք պահպանում ենք այն գնահատականը, որ քանի դեռ չենք տեսել ԱՄՆ դոլարի հետագա թուլացումը միջազգային մակարդակում, լարին իր առավելագույն մակարդակում է։ Սրա մասին փաստում են գնաճի դինամիկան և լարիի միջին փոխարժեքը»,- գրված է TBC Capital-ի հաշվետվության մեջ։
Հաշվետվության մեջ նաև ընդգծված է, որ թեև տարեկան գնաճը դեռևս շատ բարձր է և կազմում է 9,8 տոկոս, այնուամենայնիվ ամսական ցուցանիշներում նորմալացումն ակնհայտ է։