Վրաստանի կառավարության հաստատած «Տեսլական 2030. Վրաստանի զարգացման ռազմավարություն» փաստաթղթի համաձայն, ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը կավելանա 625 լարիով, իսկ 2030 թվականին կդառնա 2 060 լարի:
Ըստ փաստաթղթի՝ 2021 թվականին ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը կազմել է 1 435 լարի, պլանի համաձայն՝ 2024 թվականին այդ ցուցանիշը կավելանա 250 լարիով և կկազմի 1 685 լարի, 2027 թվականին կբարձրանա 375 լարիով և կկազմի 1 810 լարի, իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է, որ ոստիկանի միջին աշխատավարձը կբարձրանա 625 լարիով և կկազմի 2 060 լարի։
Փաստաթղթի համաձայն, Վրաստանի կառավարությունը նախատեսում է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային զարգացում։