Սահմանփակումներ են մտցվել Վրաստանից Հայաստան տանող ճանարպարհին

Վրաստանում տեղացած առատ ձյան պատճառով որոշ ճանապարհներ գործում են սահամանփակումներով:

Վրաստանի Տարածքային կառամարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապահների դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան ու  բքի պատճառով դժվարանցանելի են մի շարք միջպետական ճանապարհներ:

Եթևեկության սահամափակումներ են մտցվել Նինիոծմինդայից Հայաստան տանող ճանապարհին:  Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Հիշեցնենք`օրեր առաջ նախարարությունից տեղեկացրել են, որ  որ ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս Վրաստանի ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է նաեւ բուք եւ ցածր ջերմաստիճան:

Վրաստանի մայրաքաղաքում հունվարի 28-ին  վաղ առավոտից տեղացող ձյունը խնդիրներ չի առաջացրել: Այս մասին հայտնել է ձյան մաքրման աշխատանքներն իրականացնող «Թբիլսերվիս» ընկերության  ղեկավար  Մամուկա Ջղարկավան: Վերջինիս խոսքով, Թբիլիսում նմանատիպ տեղումներ վերջին մի քանի տարիների ընթացքում չեն դիտվել:

Օդերևութաբանները Թբիլիսիում ձյան տեսքով տեղումներ են կանխատեսում մինչև հունվարի 30-ը:

 

Թողնել պատասխան