Սոցիալական ծառայությունների գործակալության կայքում հրապարակված վիճակագրության համաձայն, Վրաստանում մեկ տարում կենսապահովման նպաստ ստացողների թիվն աճել է 4,4 տոկոսով։
Ըստ տվյալների՝ 2022 թվականի նոյեմբերին Վրաստանի բնակչության 17,9 տոկոսը կամ 665 հազար 992 մարդ ապրուստի նպաստ է ստացել, ինչը 28 հազար 245-ով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Գործակալության տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում 75 հազար 902-ով ավելացել է իրենց աղքատ համարողների և ֆինանսական օգնության կարիք ունեցողների թիվը։
Մասնավորապես, եթե 2021 թվականի նոյեմբերին սոցիալական աջակցության նպատակային ծրագրում հաշվառված է եղել 1 մլն 085 հազար 443 մարդ, ապա 2022 թվականի նոյեմբերին այս ցուցանիշը հասել է 1 մլն 161 հազար 345-ի. աճը կազմում է 7 տոկոս։