Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» եկեղեցում Աստվածահայտնության տոնին հունվարի 6-ին հավաքվել էին մեծ թվով ծխականներ։ Այս մասին տեղեկություն է տարածում Radio Nor-ը։
Ջրօրհնեքի և Մկրտության տոնը ավանդական կերպով Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում։
Տեղեկության համաձայն՝ ավանդույթի համաձայն այս տարի ընտրվել են «Խաչի կնքահայրեր»։ «Սուրբ Սարգիս» եկեղեցու «Խաչի կնքահայր» է դարձել Արման Արզումանյանը։ Փոքր Արագյալ գյուղում կնքահայր է դարձել Լևա Կյուրեղյանը, Մեծ Արագյալ գյուղում՝ Մաքսիմ Պիջիկյանը, Սաթխայում՝ Վարդան Չախոյանը, Փոքր Խանչալիում՝ Պողոս Ավագյանը, Ջիգրաշենում՝ Արշալույս Մարաբյանը, Մամզարայում՝ Վաչագան Նիկողոսյանը, Դիլիֆ գյուղում՝ Հարություն Կիրակոսյանը, Մեծ Գոնդուրա գյուղում Սեյրան Խաչատրյանը, Փոքր Գոնդուրա գյուղում Դավիթ Խոդերյանը։
Նշենք, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնության տոնը, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ Աստվածահայտնության տոնը։