Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) անվտանգության ծառայության աշխատակցին։ Վերջինս մեղադրվում է անչափահաս երեխային ծեծելու, կնոջն ու մյուս երեխային զենքով սպառնալու մեջ։
Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) փոխանցմամբ՝ Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը կանցկացվի հունվարի 9-13-ը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով Ուկրաինա է ուղարկվել 25 միավոր բարձր հզորության գեներատորնե. գեներատորներն արդեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում են։
Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) գնահատմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 9.8 տոկոս, իսկ նոյեմբերի համեմատ գները նվազել են 0.3 տոկոսով։ Ըստ ԱԲ-ի՝ Վրաստանում գնաճն անցել է բարձրակետի շրջանը և վերջին ամիսներին գնալով նվազում է։
2022 թվականին Վրաստանում ավելացել է ավտոմեքենաների արտահանում-ներմուծումը, ավելացել է նաև բյուջեում ավտոմեքենաների մաքսազերծման ժամանակ վճարվող ակցիզային տուրքի չափը։
Վրաստանում տրանսպորտային միջոցների պարբերական տեխնիկական զննության բարեփոխման շրջանակներում, վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով հունվարի 1-ից ուժի մեջ է մտել արտանետումների ստուգման ստանդարտը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի նոյեմբերին շինարարության արժեքի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,8 տոկոսով։
Թբիլիսիի մունիցիպալիտետի տարածքում հաշվառված է 892 անօթևան ընտանիք:
Աջարական խաճապուրին աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից մեկի՝ The New York Times-ի սիրելի ուտեստներից է եղել:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ, 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 9,8 տոկոսով։ Սա նշանակում է, որ, եթե անցյալ տարի ապրանքներ ձեռք բերելու համար ծախսվել է միջինը 100 լարի, այժմ 9,8 լարիով ավել է պետք։