Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ճանապարահային երթևեկության խախտման համար նախատեսված տուգանքների վիճակագրությունը:
Դրանց թվում առաջատարը «Կանգառն արգելված է» կամ «Կայանումն արգելված է» հրահանգների անտեսումն է: Չսահմանված վայրերում տրանսպորտային միջոցները կայանելու համար միայն 2015-ին ավելի քան 380 հազար տուգանքն է արձանագրվել:
Վարելու ընթացքում բջջային հեռախոսով խոսելը ևս ամենաշատ տարածված խախտումների շարքում է: Այս խախտման համար 218 հազար տուգանք է նշանակվել:
15 կմ/ժ Արագությունը գերազնացելու 187 հազար դեպք է եղել: Վարորդի կամ ուղևորի կողմից անվտանգության գոտիների կիրառելու պահանջի` 70 հազարից ավել խախտում է արձանագրվել:
Ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար նախորդ տարի տուգանվել է ավելի քան 26 հազար վարորդ: Շատ են նաև տրանսպորտային միջոցը` առանց տեխզննման վարելու դիմաց նշանակված տույժերը` ավելի քան 21 հազար: