Ոստիկանը ձերբակալվել է երեխային ծեծելու ու զենքով սպառնալու մեղադրանքով

Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) անվտանգության ծառայության աշխատակցին։ Վերջինս մեղադրվում է անչափահաս երեխային ծեծելու, կնոջն ու մյուս երեխային զենքով սպառնալու մեջ։

Քննչական ծառայության տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերի 26-ին ձերբակալված ոստիկանը անչափահաս երեխայի ներկայությամբ՝ բանավոր և ֆիզիկական բռնության է ենթարկել երկրորդ անչափահաս երեխային և սպառնացել, որ կսպանի նրանց:

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել երկու կետով.

  • 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով (ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ սպառնալիք),
  • 151 հոդվածի 2-րդ մասի «գ» և «դ» ենթակետերով (ընտանիքի անդամի, այդ թվում՝ անչափահասի նկատմամբ սպառնալիք):

Մեղադրյալին սպառնում է 1-3 տարի ազատազրկում։ Քննչական ծառայության տեղեկություններով՝ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։