Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին թվիթերյան իր էջում շնորհավորում է հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ՝ մաղթելով բարություն և բարօրություն։
«Շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն, վիրահայությանը և ողջ աշխարհում բոլոր հայերին, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ։ Թող այս տոնը ուրախություն, բարություն և բարօրություն բերի ձեր ընտանիքներին»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։