Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) փոխանցմամբ՝ Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը կանցկացվի հունվարի 9-13-ը։
Քննական կենտրոնի հասցեի, թեստավորման օրվա և ժամի մասին մանրամասն տեղեկություն նշված է աշակերտներին ուղարկված քննական հրավիրատոմսերի վրա, որոնք աշակերտներին կտրամադրվեն դպրոցի տնօրինության կողմից։
Ի դեպ, օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվում է երկու քայլով:
- I քայլի գրանցումը սկսվում է 09:30-ին, իսկ թեստավորումը՝ 10:00-ին,
- II քայլի գրանցումը` ժամը 14:30-ին, իսկ թեստավորումը կսկսվի ժամը 15:00-ին: Ուշացման դեպքում ուսանողը չի ընդունվի քննությանը։
Գրանցման պահին պետք է ներկայացնել դպրոցի կողմից տրված հրավիրատոմսը և անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր կամ լուսանկարչական վկայական, որը տրվում է դպրոցի տնօրինության կողմից։
Ըստ NAEC-ի՝ եզրափակիչ փուլ անցնելու իրավունք կստանա այն աշակերտը, ով կհավաքի համապատասխան առարկայի թեստի առավելագույն միավորի առնվազն 50 տոկոսը և կընդգրկվի համապատասխան դասարանի և առարկայի վարկանիշային ցուցակի առաջին հիսուն մասնակիցների մեջ։
Օլիմպիադայի ժամանակացույցը` ստորև.
Հունվարի 9
- ժամը 10:00՝ վրացերեն լեզու, գրականություն, ինչպես նաև վրացերենը՝ ոչ վրացալեզու հանրակրթական ուսումնական հաստատության աշակերտների համար,
- ժամը 15:00՝ պատմություն:
Հունվարի 10
- ժամը 10:00՝ քիմիա,
- ժամը 15:00՝ աշխարհագրություն:
Հունվարի 11
- ժամը 10:00՝ մաթեմատիկա,
- ժամը 15:00՝ անգլերեն:
Հունվարի 12
- ժամը 10:00՝ ֆիզիկա,
- ժամը 15:00՝ կենսաբանություն:
Հունվարի 13
- ժամը 10:00՝ ռուսերեն,
- ժամը 12:30՝ գերմաներեն,
- ժամը 15:00՝ ֆրանսերեն:
Ի դեպ, 2022-2023 ուստարվա Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլի համապատասխան առարկայի գրանցումը կսկսվի քննության ժամից կես ժամ առաջ։
Հիշեցնենք. Ազգային ուսումնական օլիմպիադայի առաջին փուլը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ին: