Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:
Նախագահն իր ֆեյբուքյան էջում գրառում է արել:
«Շնորհավորում եմ Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա միաբանությանը Վրաստանում և ամբողջ աշխարհում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:
Թող խաղաղությունը, առողջությունը և բարօրությունը ձեզ և ձեր ընտանիքներին բերեն բարության և առաքինության մեծ տոնը, որը դուք նշում եք այսօր», — գրում է նախագահը: