«Վրաստանի ավտոտեխզննման մարմինների ասոցիացիայի» նախագահ Վաժա Իորդանիշվիլիի խոսքով՝ 2022 թվականին մոտ 250 հազար մեքենա չի անցել տեխզննումը, ինչը տեխզննում անցած մեքենաների 30 տոկոսն է։ Այս տվյալների մասին նա հայտարարել է «Մթավարի արխիի» եթերում։
Իորդանիշվիլիի խոսքով՝ տեխզննման գագաթնակետը 2019 թվականն էր, երբ մեկնարկեց տեխզննման լայնածավալ բարեփոխումը։ Այդ ընթացքում տեխզննում է անցել 788 հազար մեքենա, 2020-ի համաճարակի ժամանակ՝ մոտ 550 հազար մեքենա, իսկ 2021-ին՝ 750 հազար մեքենա․
«2022 թվականի տվյալները դեռ ամբողջությամբ չունենք, բայց մոտենում ենք նույն նշագծին, ինչ ունեինք 2019 թվականին՝ 790 հազար մեքենա։ Եթե հիմնվենք Ներքին գործերի նախարարության տվյալների վրա (ընդհանուր առմամբ, երկրում գրանցված է 1,5 մլն տրանսպորտային միջոց), ապա դա գրանցված մեքենաների կեսն է», — ասել է Իորդանիշվիլին։