Վրաստանի տարածքով Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Ռումինիային։
BM.ge-ի փոխանցմամբ՝ SOCAR-ի և ռումինական Romgas S.A.-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, ներմուծումը կընթանա 2023 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը։
Բնական գազն Ադրբեջանից կտեղափոխվի Հարավային գազային միջանցքով և Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման միջանցքով:
Տեղեկության համաձայն, Վրաստանը շահում է նաև հարավային գազային միջանցքի բեռնումից, որը գազի տարանցման դիմաց գազ է ստանում։ Ըստ 2023 թվականի կանխատեսման՝ այս տարի լրացուցիչ գազի ծավալը կավելանա մինչև 1,4 միլիարդ խորանարդ մետրով։