2023 թվականից Վրաստանի հանրակրթական դպրոցներում աշխատողների համար մի շարք փոփոխություններ են նախատեսված:
«Ալիք Մեդիան» ներկայացնում է այն փոփոխությունները, որոնք հանրակրթական դպրոցներում կգործեն 2023 թվականից:
- բարձրանալու է ծննդաբերությունից հետո մայրության խնամքի արձակուրդ գնացող (դեկրետ) ուսուցիչների արձակուրդի վճարը: Այդ ընթացքում նրանք կստանան ամբողջական աշխատավարձ, իսկ մասնավոր դպրոցների աշխատողները՝ միանվագ 2 000 լարի,
- հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների հավելավճարը կբարձրանա 125 լարիով,
- 125 լարիով կբարձրանա նաև անձնակազմի աշխատավարձը,
- հանրակրթական դպրոցի վարչակազմի աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով,
- դպրոցներում աշխատող սոցիալական ծառայողների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով: