Վրաստանը Mastercard-ով վճարումներով աշխարհի առաջատար հնգյակում է

Վճարումների միջազգային Mastercard ընկերության տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զղուդաձեի խոսքով, Վրաստանը տարիներ ի վեր շարունակում է մնալ աշխարհի լավագույն հնգյակում՝ անհպում վճարումների տեսակարար կշռով։

«Վրաստանն այս առումով առաջադեմ երկիր է։ Վերջին շրջանում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում սմարթֆոնների միջոցով վճարումների հետ կապված վիճակագրությանը, և այս ուղղությամբ առաջ ենք շարժվում, իսկ բանկային հատվածը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նման տեխնոլոգիաների ներդրումը Վրաստանում շարունակելու համար», — BM․ge-ի հետ զրույցում ասել է Դավիթ Զղուդաձեն։

Նշենք, որ Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ երկրում կա 7 մլն դեբետային և 568 հազար վարկային քարտ։ Դեբետային քարտերի շուկայի 55 տոկոսը կազմում են Mastercard քարտերը, իսկ կրեդիտ քարտերը՝ 26 տոկոսը։ Վրաստանում գրանցված է 3,89 մլն Mastercard/Maestro քարտ։