2023 թվականից բարձրացել է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի և պետհամարանիշի տրամադրման վճարը։
Մասնավորապես, հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որի հիման վրա Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սպասարկման գործակալության կողմից մատուցվող անհատական ծառայությունների վճարը թանկացել է։
Հունվարից տրանսպորտային միջոցի գրանցման վկայական տալն արժե 100 լարի՝ 35 լարիի փոխարեն։ Պետական տրանսպորտային միջոցների մեկ զույգ պետհամարանիշների թողարկումը՝ 35 լարիի փոխարեն, դարձել է 80 լարի, իսկ կորած կամ վնասված տրանսպորտային միջոցի մեկ զույգ համարանիշի վերականգնման արժեքը 35 լարիի փոխարեն կարժենա 80 լարի։