Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին, նոյեմբեր ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է — 0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը` 9,8 տոկոս:
Geostat-ի փոխանցմամբ՝ գնաճը 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.9 տոկոս, իսկ առանց ծխախոտի տարեկան գնաճը սահմանվել է 6.8 տոկոս:
Ըստ տվյալների՝ 85 պարենային ապրանքներից միայն 6-ն է էժանացել.
- կաղամբ՝ 45,9 տոկոսով,
- սալոր՝ 26,6 տոկոսով,
- սխտոր՝ 10,5 տոկոսով,
- սմբուկ՝ 9,9 տոկոսով,
- արևածաղկի ձեթ՝ 6,6 տոկոսով,
- կիվի՝ 1,9 տոկոսով։