Գերմանիայի դեսպանը Վրաստանի արդարադատության նախարարի հետ քննարկել է Սաակաշվիլիի հարցը

Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պիտեր Ֆիշերը հայտարարել է, որ երեկ Վրաստանի արդարադատության նախարարությունում (ԱՆ) տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են ԵՄ անդամ 15 երկրների դեսպաններ և ԱՄՆ ներկայացուցիչներ։

Ըստ Ֆիշերի՝ դեսպանների հանդիպմանը Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ քննարկել են Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հարցը։

Դեսպանը, սակայն, չի բացահայտել զրույցի մանրամասները։

«Մենք խոսեցինք ընթացող դատավարությունների և առողջական խնդիրների մասին, սակայն չեմ կարող բացահայտել զրույցի մանրամասները»,- ասել է Ֆիշերը։