Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ (PMCG) հետազոտական կազմակերպության ուսումնասիրության համաձայն, 2022 թվականի նոյեմբերին ամսական աշխատավարձ ստացողների թիվը 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 1,4 տոկոսով:
Հետազոտության տվյալներով, 2022 թվականի նոյեմբերին ամսական 0-ից 599 լարի աշխատավարձ ստացողների թիվը կազմել է 21.3 տոկոս, ինչը 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.9 տոկոսային կետով:
Ըստ PMCG-ի՝ 2022 թվականի նոյեմբերին ամսական 2 400 լարի և ավելի աշխատավարձ ստացողների թիվը կազմել է 18.5 տոկոս, ինչը 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 3.3 տոկոսային կետով:
«2022 թվականի նոյեմբերին ամսական 9 600 լարի և ավելի աշխատավարձ ստացողների թիվը 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 28,5 տոկոսով, իսկ 2020 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 63 տոկոսով։ 2022 թվականի նոյեմբերին 9 600 լարի և ավելի աշխատավարձ ստացողների թիվը կազմել է 1,6 տոկոս»,- նշված է հետազոտության մեջ։