Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 27-ին իր տարեկան զեկույցը ներկայացնելու ընթացքում ասել է, որ Անակլիայի նավահանգիստը կկառուցվի, և պետությունը պետք է լինի այդ ռազմավարական օբյեկտի 51 տոկոսի սեփականատերը։
«Օտարվել են Փոթիի և Բաթումի նավահանգիստները։ Պետությունը որևէ լծակ չունի սակագների հետ կապված որոշակի կարգավորումների սահմանման համար։ Հետևաբար, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհը` հատկապես Կենտրոնական Ասիայի երկրները նույնպես համամիտ են, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել և զարգացնել նոր ուղիներ»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի միջանցքը առանձնահատուկ նշանակություն ունի, ուստի հարկավոր է զարգացնել նավահանգիստներն ու երկաթուղիները.
«Մենք հատուկ ջանքեր ենք գործադրելու այս ուղղությամբ։ Անակլիայի նավահանգստի 49 տոկոսի համար մրցույթ կհայտարարենք, իսկ արդյունք կունենանք մոտակա ամիսներին»:
Անակլիայի նավահանգիստը տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական առանցքային դեր ունի. կարծիքներ