Հունվարի 2-ից պոլիէթիլենային պարկեր չեն օգտագործվի

2023 թվականի հունվարի 2-ից կշռման համար նախատեսված պոլիէթիլենային պարկերն այլևս չեն օգտագործվի։

Ըստ «Աա Պլաստ» ընկերության իրավաբան Մելիտա Տկղաբլաձեի՝ հավանական է, որ փոփոխության արդյունքում հաճախորդը ստիպված լինի վճարել նաև կշռման համար նախատեսված պարկի համար, քանի որ բիոտոպրակը, պոլիէթիլենի համեմատ, առնվազն 3 անգամ ավելի թանկ է:

«Յուրաքանչյուր նոր հրամանագիր, նախաձեռնություն եթե ճիշտ չի ձևակերպվում և իրականացվում է հաճախադեպ ընդմիջումներով, շատ մեծ հարված է հասցնում ձեռնարկատիրոջը. ոմանց համար բարդությունների, փլուզման, փակման պատճառ են դառնում, և ի վերջո` ստանում ենք գերթանկ ապրանք»,- ասել է Տկղաբլաձեն։

Նա նաև նշել է, որ օբյեկտները դժվար թե անվճար տրամադրեն պարկերը հաճախորդին, քանի որ եթե այսօր դրա արժեքը պայմանականորեն 1 լարի 50 թեթրի է, ապա, հավանաբար, հետագայում կհասնի մինչև 3,5-4 թեթրիի: