CASCA+ մուլտիմոդալ տրանսպորտային երթուղու շրջանակներում առաջին անգամ Բաքու է ժամանել կոնտեյներային գնացք, հայտնում է Accent.ge-ն:
Ըստ տեղեկությունների՝ CASCA+-ը ստեղծվել է միջազգային մուլտիմոդալ երթուղու՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներ՝ Չինաստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Եվրոպա շրջանակներում:
Տեղեկության համաձայն, բեռնարկղերը Թուրքմենբաշու նավահանգստից Բաքվի նավահանգիստ են տեղափոխվել «Բալկան» նավով։
Նշվել է, որ կոնտեյներային գնացքը բաղկացած է 91 կոնտեյներից։ Յուրաքանչյուրը 20 ոտնաչափ է: Պղնձի խտանյութով բեռը Բաքվից կուղարկվի Բուլղարիայի Բուրգաս նավահանգիստ։
Ի դեպ, կոնտեյներային գնացքը կգործի ավելի քան 4 000 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երթուղիով՝ Ուզբեկստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Բուլղարիա/Եվրոպա: