Վրաստանում մեկ տարվա ընթացքում (01.05.2021 – 01.05.2022) տնային տնտեսությունները գնել են 214,2 մլն լարիի էներգառեսուրսներ տնային տնտեսությունների կարիքների համար (էլեկտրաէներգիան ու բնական գազը չհաշված):
Դրանից 183 մլն լարին ծախսվել է վառելափայտի, 26,6 մլն լարին՝ հեղուկ գազի գնման համար։
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական կենտրոնի (Geostat)` տնային տնտեսությունը կենցաղային կարիքների համար օգտագործել է 6,9 հազար տոննա հեղուկ գազ և 163 հազար լիտր դիզվառելիք։ Ըստ հետազոտության արդյունքների՝ տնային տնտեսությունների կարիքների համար սպառվել է 1270,5 մլն մ3 բնական գազ, 2039,2 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, 1766,5 հազար մ3 վառելափայտ։
Անհատական էներգառեսուրսների սպառման տեմպերը քաղաքներում ու գյուղերում միմյանցից զգալիորեն տարբերվում են: Քաղաքային բնակավայրերում էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման ցուցանիշը անհամեմատ բարձր է, մինչդեռ սպառված վառելափայտի 84.7 տոկոսը բաժին է ընկնում գյուղական բնակավայրերին։