Google Trends-ի տվյալներով, Վրաստանում վերջին 12 ամիսների ընթացքում Google-ում ամենահաճախը որոնվել է translation (թարգմանություն) բառը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ 2022 թվականը Վրաստանի համար հաջող տարի էր եվրաինտեգրման առումով։
Պաշտոնական Մոսկվան կրկին իր «գոհունակությունն» է հայտնում Թբիլիսիից և խոսում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու հնարավորության մասին:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները (ՀԿ) ի սկզբանե փորձել են ընդդիմության հետ միասին առաջադրել հանրային պաշտպանության թեկնածուներ:
EastFruit-Վրաստան տեղեկատվական-վերլուծական ընկերությունը տվյալներ է հրապարակել Վրաստանի՝ 2022 թվականին ագրոհատվածի առաջատար արտադրանքի մասին:
Ռուս բլոգեր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատ Մարկ Ֆեիգինը հրապարակել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի նամակը, որտեղ երրորդ նախագահը գրել է, որ Պուտինն իրեն բանտում սպանելու հրաման է տվել։
Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» («Ժամանակն է») կուսակցությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ 562 կին կոչ է արել Վրաստանի նախագահի Սալոմե Զուրաբիշվիլիին՝ օգտագործել սահմանադրական լծակները՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին ազատություն շնորհելու համար:
Վրաստանի Ռուսթավի քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում բնակվող մոտ 40 տարեկան տղամարդը՝ խորթ հայրը, սիստեմատիկ կերպով սեռական ոտնձգություն է կատարել իր անչափահաս որդու նկատմամբ:
«Ներդրումներ անվտանգ և որակյալ անասնաբուծության մեջ» (SQIL) նախագծի շրջանակներում ստեղծվել է Վրացական ավանդական կաթնամթերքի առաջին կատալոգը:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարի Վրաստան է ներկրվել 3 678 տոննա խաղալիք՝ 26,2 մլն դոլար արժողությամբ։