Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարի Վրաստան է ներկրվել 3 678 տոննա խաղալիք՝ 26,2 մլն դոլար արժողությամբ։
Անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ ներմուծման ընդհանուր արժողությունը աճել է 46,5 տոկոսով, ծավալով` 24,8 տոկոսով։
Վրաստան խաղալիքների հիմնական մատակարարը Չինաստանն է, որին հաջորդում են Հոնկոնգն ու Թուրքիան։ Այս երեք երկրներին բաժին է ընկնում խաղալիքների ներմուծման 60 տոկոսը։ Այս տարի Վրաստան ներմուծված խաղալիքների եռյակը կազմում են հետևյալ երկրները․
- Չինաստան՝ 15,8 մլն դոլար արժողությամբ, 2396 տոննա խաղալիք,
- Հոնկոնգ՝ 2,1 մլն դոլար արժողությամբ, 265 տոննա խաղալիք,
- Թուրքիա՝ 1,7 մլն դոլար արժողությամբ, 319 տոննա խաղալիք։
Ավելի փոքր ծավալներով խաղալիքներ Վրաստան են ներմուծվել Նիդեռլանդներից, Էստոնիայից, Չեխիայից, Իրանից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իտալիայից, Դանիայից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, ԱՄԷ-ից և այլն։