Թբիլիսիում տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստների կողմից կազմակերպված «Համերաշխության տոնածառ» ակցիա-ներկայացում՝ ի աջակցություն Ուկրաինայի։
Համերաշխության ցույցին միացել էին նաև Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և Վրաստանում գտնվող ուկրաինացիներ։
Ինչպես նշել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Նինո Սվանիձեն, ներկայացման նպատակն է աջակցել պատերազմի մեջ գտնվող երկրին՝ ուկրաինացիների հետ դեկտեմբերի 25-ին նշելով Սուրբ Ծննդյան տոնը։
«Այսօր ուկրաինացիները տոնում են Սուրբ Ծնունդը, ևմենք Վրաստանի քաղաքացիների մեծ մասի կարծիքն ենք հայտնում, երբ ուկրաինացիների հետ միասին նշում ենք Սուրբ Ծնունդը։ Մենք կարծում ենք, որ մեր ընդհանուր պատերազմը շարունակվում է Ուկրաինայում, որտեղ մեր հերոսները զոհվում են հանուն մեր երկրի ազատության:
Սուրբ Ծննդյան մեր ցանկությունը կլինի «մի պերեմոժեմո» (մենք կհաղթենք)», — ասել է Նինո Սվանիձեն։