Վրաստանի Պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ անհայտ անձինք կապվում են քաղաքացիների հետ և գումար խնդրում կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ ստեղծված հիմնադրամի համար, ինչը, ըստ պատրիարքարանի, չի համապատասխանում իրականությանը։
Պատրիարքարանը կոչ է անում քաղաքացիներին նմանատիպ փաստերի դեպքում անհապաղ տեղեկացնել իրենց, ժամանակին արձագանքելու համար։