Վրաստանի էներգետիկայի և կայուն զարգացման ինստիտուտի տնօրեն Մուրման Մարգվելաշվիլիի խոսքով, եթե Ռուսաստանը ցանկանա, կարող է «Էնգուրհեսի»-ին հեռացնել վրացական էներգետիկ համակարգից։
Էներգետիկ փորձագետի կարծիքով, Վրաստանի համար անհրաժեշտ է ամրապնդել իր էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը։
Ըստ նրա՝ Վրաստանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, միևնույն ժամանակ պետք է աշխատի աբխազների հետ, քանի որ նրանց համար նույնպես բարենպաստ լուծում չի լինի «Էնգուրհեսի»-ի՝ վրացական շուկայից հեռացումը:
«Առանց «Էնգուրհեսի»-ի էլ մենք շատ լուրջ կախվածություն ունենք էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրներից։ Ներմուծումն ավելացել է, անցել է 1,5 միլիարդ կՎտ/ժ-ը, հիմա եթե սրան գումարվի «Էնգուրհեսի»-ը, մենք շատ ծանր վիճակում ենք»,- ասել է Մարգվելաշվիլին։