Շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների ծառայության ղեկավար Դոդո Գվազավայի հայտարարության համաձայն, հունվարի 27-ին Վրաստանի ողջ տարածքում ջերմաստիճանի նվազում, սառնամանիք և ձյուն է սպասվում:
Հունվարի 27-ին, հարթավայրային տարածքներում օրվա ջերմաստիճանը -1 /-4 աստիճան կլինի: Գվազավայի հայտարարությամբ, հունվարի 28-ին ցուրտը կշարունակվի Վրաստանի արևմտյան շրջաններում, գիշերվա ժամերին սպասվում է 0/ -5 աստիճան ցուրտ, իսկ Վրաստանի արևելյան շրջաններում ջերմաստիճանը -1/ -6 աստիճան ցուրտ կլինի:
Ինչպես հայտարարում է Դոդո Գվազավան, Վրաստանի արևելյան հատվածներում` այդ թվում մայրաքաղաք Թբիլիսիում ձյան տեսքով տեղումները ինտենսիվ կլինեն: Ձյունը և ցուրտ եղանակային պայմանները կշարունակվեն նաև հունվարի 31-ին: