Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության նվազումը վրացական իշխանությունների ջանքերի արդյունքն է: Ըստ նրա` Ռուսաստանի կողմից ակնհայտ ճնշումը նվազել է, քանի որ այն ավելացել է այլ տեղերում` Սիրիայում, Ուկրաինայում, ակայն դժվար է ռուսական կողմի վարած քաղաքականության մեջ նկատել որևէ փոփոխություն` կապված Վրաստանի հետ.
« Նրանց ռազմավարության և նպատակների մեջ գրեթե ոչինչ չի փոխվեl: Մենք չենք նկատում, որ Ռուսաստանը քաղաքակիրթ աշխարհի նման` պատրաստ է ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը: Մենք ուզում ենք, որ մեր երկիրը հաջողության հասնի: Մենք չենք ցանկանում նոր պատերազմ մեր տարածքներում: Մենք ուզում ենք խնդրի լուծման մաս կազմել, և ոչ թե դրա ծագման պատճառը հանդիսանալ» ,- հայտնել է Ուսուփաշվիլին: