Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Անտուանետա Էմ Սեիեն հայտնել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմի բացասական ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա սպասվածից ավելի նվազ է:
Վրաստանի վերաբերյալ նշված դիրքորոշումը Սեիեն հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենների խորհրդի կողմից Վրաստանի համար Stand-by Arrangement-ի (SBA) առաջին վերանայումից հետո:
ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդն ավարտել է Վրաստանի համար Stand-by Arrangement (SBA) առաջին վերանայումը: Արդյունքում Վրաստանին հասանելի է մոտ 40 մլն դոլար։
Հիմնադրամի տվյալներով, 2022 թվականին Վրաստանում անկալվում է 10 տոկոս տնտեսական աճ։ Ըստ տվյալների՝ Վրաստանում զբոսաշրջության եկամուտներն ավելանում են, միգրացիոն հոսքերն ու պատերազմի հետևանքով ֆինանսական ներհոսքերը մեծ են, նաև աճում է տարանցիկ առևտուրը Վրաստանի տարածքով։ Այս իրադարձությունները նպաստել են հարկաբյուջետային եկամուտների և պահուստների կուտակմանը։
«2023 թվականին մենք կանխատեսում ենք տնտեսության աճի տեմպի նվազում և գնաճ։ Համաշխարհային առևտրի դանդաղումը և ֆինանսական պայմանների խստացումը կազդեն նաև վրացական տնտեսության աճի վրա, ինչը, ապրանքների համաշխարհային գների նվազման, լարիի վերջին ամրապնդման և բավական խիստ դրամավարկային քաղաքականության հետ մեկտեղ, գնաճի կրճատման պատճառ կդառնա։ Տնտեսության հեռանկարի վրա ազդող անորոշությունն ու ռիսկերը մնում են բարձր մակարդակի վրա…»,- նշված է հայտարարության մեջ: