Դեդոփլիսծկղարոյի մունիցիպալիտետում գայլերը հարձակվել են ու ձմեռային արոտավայրերում 100-ից ավելի ոչխար են հոշոտել։
Հովիվների խոսքով, կենդանիների մի մասը անհետացել է, որոնման աշխատանքներ են իրականացնում։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան` Իորիի դաշտերում։
Կենդանիների սեփականատիրոջ ենթադրությամբ՝ հոտի վրա գայլերի ոհմակ է հարձակվել: Արոտավայրում 1 000 կենդանուց ոչ մի հատ չի գտնվել: Տվյալների համաձայն, կորստի չափը հազարավոր լարիներից շատ ավելի է։