Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանով վերաարտահանվել է 1,630 մլրդ դոլարի ապրանք, ինչը գրեթե 61 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ըստ Geostat-ի՝ զգալիորեն աճել է վերաարտահանումը դեպի հարևան երկրներ. դեպի Ռուսաստան արտահանումն աճել է մոտ 110 տոկոսով, Հայաստան՝ 201,5 տոկոս, Ադրբեջան՝ 18,2 տոկոսով, իսկ Թուրքիա՝ 135 տոկոս։
Հարևան երկրներից 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամսիներին ամենաշատ վերաարտահանումը՝ 332,509 մլն դոլար՝ իրականացվել է դեպի Հայաստան։ Վերաարտահնվել են հետևյալ ապրանքները.
- թեթև մարդատար մեքենաներ՝ 112,580 մլն դոլար,
- բուլդոզերներ, շարժիչային գրեյդերներ, էքսկավատորներ, կոմպակտորներ և այլն՝ 17,306 մլն դոլար,
- խոզի միս թարմ կամ սառեցված՝ 8,187 մլն դոլար,
- սոյայի յուղի արդյունահանման ընթացքում ստացված այլ պինդ մնացորդներ՝ 7,925 մլն դոլար,
- բեռնատարներ՝ 7, 623 մլն դոլար:
Ռուսաստան վերաարտահանումը 11 ամսում կազմել է 98,702 մլն դոլար, վերաարտահնվել են հետևյալ ապրանքները.
- թեթև մարդատար մեքենաներ՝ 65,246 մլն դոլար,
- էլեկտրական ջրատաքացուցիչներ՝ 10,073 մլն դոլար,
- սիգարներ, սիգարիլոներ և ծխախոտից կամ դրա փոխարինող սիգարետներ՝ 6,096 մլն դոլար,
- թարմ կամ չորացրած ցիտրուսային մրգեր՝ 2,414 մլն դոլար,
- փաթեթավորված դեղամիջոցներ՝ 1,512 մլն դոլար:
2022 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանից Թուրքիա վերաարտահանվել է 38,057 մլն դոլարի արտադրանք, վերաարտահնվել են հետևյալ ապրանքները.
- նավթ և նավթամթերք՝ 7,051 մլն դոլար,
- ֆեռոհամաձուլվածքներ՝ 4,375 մլն դոլար,
- մոլիբդենի հանքաքարեր և խտանյութեր՝ 3,981 մլն դոլար,
- տրակտորներ և տեխնիկա 2,976 մլն դոլար,
- թեթև մարդատար մեքենաներ՝ 2,504 մլն դոլար:
2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Ադրբեջան վերաարտահանումը կազմել է 459, 046 մլն դոլար, վերաարտահնվել են հետևյալ ապրանքները.
- թեթև մարդատար մեքենաներ՝ 270,260 մլն դոլար,
- արդյունաբերական այլ ծխախոտ և արդյունաբերական ծխախոտի փոխարինիչներ՝ 23,319 մլն դոլար,
- նավթ և նավթամթերք՝ 17,541 մլն դոլար,
- թղթի, ստվարաթղթի, ցելյուլոզային բամբակի տարաներ՝ 17,441 մլն դոլար,
- փաթեթավորված դեղամիջոցներ՝ 17,195 մլն դոլար: