Վրաստանի եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 20 հազար կիլոգրամ կարտոֆիլը վերադարձվել է արտահանող երկիր։
Ըստ տեղեկության՝ վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսային անցակետում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգման արդյունքում 20 հազար կգ քաշով կարտոֆիլի արտադրանքի մեջ հայտնաբերվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն:
«Վրաստանի կառավարության N463 որոշմամբ՝ նշված ապրանքները ենթակա են վերադարձման արտահանող երկիր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: