Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի եթերում ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կադրերի տարածումն ու նրա ներկա վիճակը նվեր են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Այսօր Ռուսաստանը շատ ծանր վիճակում է, և նրանց քարոզչամեքենան կամաց-կամաց փլուզվում է, բայց տեսեք, թե ինչ է կատարվում, երբ Սաակաշվիլիի մասին տեսանյութ են հրապարակում: Պուտինն ասել էր, որ կպատժի Սաակաշվիիլին և ահա պատժել է…», — ասել է Մարգվելաշվիլին։
Դեկտեմբերի 14-ին Հատուկ քրեակատարողական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում։
Ի դեպ, մինչ այդ Զելենսկին դիմել էր Վրաստանի ժողովրդին և իշխանություններին՝ Սաակաշվիլիի նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերելու խնդրանքով, հատկապես Սուրբ Ծննդին նախորդող ժամանակահատվածում։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն այս կադրերը գնահատել են որպես ապացույց, որ Սաակաշվիլիի ծանր վիճակի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ընդդիմադիր կուսակցությունների մի մասը, տեսանյութի հրապարակումը Սաակաշվիլիի իրավունքների խախտում գնահատելուց բացի, տեսագրությունը համարել է երրորդ նախագահի սարսափելի վիճակի ևս մեկ ապացույց։
Ներկայում Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիին պատժից ազատելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությունը։