Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Ինալ Արձինբան մեկնել է Մոսկվա և Մինսկ։
Արձինբայի այցը «աշխատանքային» է որակվել և նպատակ ունի «քննարկելու փոխգործակցության ընթացիկ խնդիրները»։ Թե ում հետ է Արձինբան հանդիպելու Մոսկվայում և Մինսկում, չի նշվում։
Նկատենք, որ Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը՝ Բելառուսը, չի ճանաչել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները որպես անկախ պետություններ։
Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական վեհաժողովի 63-րդ նստաշրջանը, որին մասնակցել են Վրաստանի օկուպացված շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի «ներկայացուցիչները»։
Աբխազական կողմը հնարավոր է համարում վրաց-աբխազական հակամարտությունը