Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Արգենտինայում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գվարամ Խանդամիշվիլիին։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնի կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։
Զրույցն ընթացել է Վրաստանի և Արգենտինայի միջև երկկողմ հարաբերությունների դրական դինամիկայի, ներառյալ` քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և գյուղատնտեսական ուղղությունների և ապագա համագործակցության հեռանկարների շուրջ։
Ի դեպ, Գվարամ Խանդամիշվիլին երկար տարիների դիվանագիտական գործունեության փորձ ունի։ Տարիներ շարունակ արտաքին գործերի նախարարությունում նա աշխատել է տարբեր պաշտոններում և Վրաստանի արտերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններում։