ՆԱՏՕ-ն ողջունում է դեկտեմբերի 17-ին Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի ստորագրած Սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխի նախագիծն ու Վրաստանի տնտեսության և անվտանգության խթանմանն ուղղված կառավարության բոլոր քայլերը, որոնք ներառում են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների զարգացումը, հայտնում է Accent.ge-ն:
«Դա ներառում է ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների զարգացումը», — ասել են ՆԱՏՕ-ից:
Ըստ նրանց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի էներգետիկ լծակները թուլանում են։
«Շատ երկար ժամանակ եվրոպացիները կախված են եղել ռուսական նավթից և գազից: Ռուսաստանը էներգիան օգտագործել է որպես զենք և փորձել է օգտագործել նաև մեզ շանտաժի ենթարկելու նպատակով` Ուկրաինային աջակցելու համար, բայց նախագահ Պուտինը ձախողվել է:
Դաշնակիցները պայմանագրեր են ստորագրում հեղուկ բնական գազի մատակարարման, միջուկային ռեակտորների կյանքը երկարացնելու և ածուխով աշխատող էլեկտրակայանների արդիականացման համար»,- հայտնել են ՆԱՏՕ-ից:
Դաշինքը նշել է, որ պատրաստ է ավելին անել Վրաստանի դիմակայունության և պաշտպանունակության ամրապնդման համար: